Search
5-րդ զորամիավորումում անցկացվում են եռօրյա հավաքներ

5-րդ զորամիավորումում անցկացվում են եռօրյա հավաքներ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի գլխավորությամբ փետրվարի 3-ին 5-րդ զորամիավորումում մեկնարկել են գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների եռօրյա հավաքներ: Սպաների մասնագիտական գիտելիքները և օպերատիվ-մարտավարական պատրաստվածությունը ստուգելու, մարտական տարբեր իրավիճակներում ճշգրիտ կողմնորոշվելու հմտությունները ստուգելու նպատակով զինծառայողները հանձնել են ստուգարքներ: