Search

«4Ps4Youth» ծրագրի ամփոփիչ փուլը Հայաստանում

Մարտի 10-13 Հայաստանում անցկացվեց «4Ps4YOUTH» կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի երրորդ՝ ամփոփիչ փուլը։ Հիշեցնենք, որ վերջինիս իրականացման նախաձեռնությունը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությանն էր, իսկ Հայաստանյան գործընկերը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրն էր։ Հայաստան էին այցելել ինը մասնակից՝ Գերմանիայից, Վրաստանից, Պորտուգալիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Լիտվայից և Ռումինիայից։ Նրանց ուղեկցում էին «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը և «Հայկական PR ասոցիացիայի» փոխնախագահ Արման Գրիգորյանը։ «Արդեն երկու տարի է ինչ ծրագիրը իրականացվում է։ Որը երեք փուլից է բաղկացած։ Առաջին փուլը իրականացվել է Իտալիայում, երկրորդ փուլը՝ Գերմանիայում և երրորդ՝ ամփոփիչ փուլը իրականացվում է Հայաստանում֊, պատմում է « Հայկական PR ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը։ Մասնակիցները հյուրընկալվել էին ԵՊՀ հյուրատանը, որտեղ տիրում էր և՛ ընկերական, և ՛ գործնական մթնոլորտ։ Նրանք ծանոթանում էին հաղորդակցման արդի գործիքներին, փորձում էին դրանք կիրառել գործնականում, զարգացնում էին ստեղծարար մտածողությունը և համատեղ քննարկում էին հանրային կապերի զարգացման միտումները։ Ուսոցողական այցով նրանք եղան LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում։ Որտեղ տնօրեն Արևիկ Համբարձումյանը պատմեց ժամանցի կենտրոնի գործունեության մասին։ Պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին և փոքրիկ շրջայցով նրանք ծանոթացան կենտրոնի աշխատանքին։ Մասնակիցներին այցելեց նաև PicsArt գրաֆիկական խմբագրիչ հավելվածի կորպորատիվ գործերի համակարգող Արփինե Զարգարյանը, վերջինս պատմեց հավելվածի հնարավորություների և տարածվածության մասին։ Մասնակիցները եղան Թեքեյան կենտրոնում, ծանոթացան Iammedia.am կայքի գործունեությանը։ Կիսվեցին իրենց տպավորություններով և ստացած գիտելիքները իրենց երկրում գործնականում կիրառելու մասին։ «Խնդիրն այն է, որ եվրոպական և հայկական հարթակում հասարակական կազմակերպությունները, բուհական կառույցները իրականացնում են ծրագրերը, բայց դրանք դուրս են մնում հանրայնացման ոլորտից և այս ծրագրով մենք փորձեցինք տալ հիմնական գործիքներ և հիմնական PR տեխնոլոգիաներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծրագրերի միջոցով հանրայնացնել իրենց տարած աշխատանքը»,-հավելեց Աստղիկ Ավետիսյանը։


Գրետա Այվազյան

Ինչ պետք է անենք. Վիտալի Բալասանյան

ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»

Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել ԼՂ

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին. Մանե Թանդիլյան

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհրդի բանաձևն Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: