460 մարդ վերադարձել է Արցախ
Dec 25, 2020
1 min read

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից ավելի քան 460 մարդ վերադարձել է Արցախում իրենց տները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 466 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 44 հազար մարդ։




Comments