Search
4000 ծաղիկ և 3850 թուփ. Լրիվ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը

Ամբողջությամբ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը: Այսօր՝ հունիսի 20-ին քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ վերակագնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճմապատվել է շուրջ 3000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծմ ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ: