4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Feb 5, 2021
1 min read

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում զեկույցներ են ներկայացրել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը: Քննարկվել են առկա խնդիրները, ստորաբաժանումների պատրաստվածության, մարտական հերթապահության կազմակերպման և զինվորական կարգապահության հարցեր։ Խորհրդակցության ավարտին զորամասի հրամանատար, գնդապետ Գ. Պողոսյանը համապատասխան հրահանգներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։




Comments