4-րդ զորամիավորումում անցկացվել են ՀՕՊ մարզումներ
Sep 3, 2020
1 min read

Սեպտեմբերի 2-ին 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։
Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները պայմանական հակառակորդի օդային հարվածները ետ մղելիս, հետախուզական և կրակային խնդիրներ կատարելիս, կատարելագործվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումները կառավարելու հմտությունները։




Comments