top of page

39 գյուղեր ներառվել են սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում. Մեսրոպ Առաքելյան

Feb 18, 2021
1 min read

Կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում. «Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ եւ բողոքներ»,- այս մասին փետրվարի 18-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը::

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ եւ Քրահունջ գյուղերը: Լրատվամիջոցների ներկայացուցիչները, մասնավորապես, մտավախություն հայտնեցին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են այս բնակավայրերը նույնպես փոխանցել ադրբեջանցիներին, եւ հենց այս պատճառով որոշվել է այնտեղ որեւէ ներդրում չիրականացնել: «Այդպիսի ծրագրեր չկան: Ես արդեն բացատրեցի, որ որոշակի չափորոշիչներ կան: Օրինակ՝ մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով, իսկ նշված համայնքների դեպքում դիտարկվել են հողամասերը»,- հավաստիացրեց նախարարը:

 
 
 

Comments


bottom of page