Search

39-90 տարեկան 10 վարակակիր է մահացել Մոսկվայում


10 պացիենտ՝ երկկողմանի թոքաբորբով և կորոնավիրուսային վարակվածությամբ, մահացել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է երկրի տեղեկատվական շտաբը: Մահացածները 39-90 տարեկան էին: Նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ, մեծ մասամբ՝ սիրտ-անոթային: 39-ամյա պացիենտը ևս տառապելիս է եղել հիպերտոնիայով:

Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվածության 15770 դեպք: Բուժվել է 1300 մարդ, հսկողության տակ է 150 հազարը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia