top of page

37 կամավորներ երդվեցին ծառայել հայ ժողովրդի կողքին (Տեսանյութ)

Jun 1, 2019
1 min read

ԱՄՆ Խաղաղության կորպուսի ևս 37 կամավորներ երդվեցին ծառայել հայ ժողովրդի կողքին 1992թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի Հայաստան է ժամանում Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի մոտ քառասուն կամավոր։ Այս 27 տարիների ընթացքում Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր։ Այսօր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրի և Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրեն Սանի Լուի գլխավորությամբ տեղի ունեցավ կամավորների նոր խմբի երդման արարողությունը․ ևս 37 ամերիկացի կամավոր հանդիսավոր երդվեց ծառայել հայ ժողովրդի կողքին։ Այս կամավորները կշարունակեն այ

ն առաքելությունը, որ սկսել են նախորդները․ հայ ուսուցիչների հետ միասին անգլերեն կսովորեցնեն Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներում և կաշխատեն հասարակական կազմակերպություններում։ Իրենց ծառայության երկու տարիների ընթացքում կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերում,  հայ ընտանիքներում և կշարունակեն սովորել հայոց լեզուն և մշակույթը։ Իր ելույթում Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն պրն. Սանի Լուն նշեց. «Այսօր այստեղ գտնվող այս կանայք և տղամարդիկ ներկայացնում են Հայաստանի հետ բարեկամական կապերն ամրացնելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը և  մեր նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին»։ Նոր խմբի կամավորների համալրմամբ՝ Հայաստանի տարբեր գյուղական վայրերում և քաղաքներում այժմ ծառայում է Խաղաղության կորպուսի մոտ  110 կամավոր:


 
 
 

Comments


bottom of page