Search

36 քաղաքացիական զոհ, 115 վիրավոր, շուրջ 7800 վնասված անշարժ գույք․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Արցախի տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ առնվազն 36 քաղաքացիական զոհ է գրանցվել, վիրավոր է 115 բնակիչ։

«36-ից 20-ը սպանվել են իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ, նաև թիրախային, դիտավորյալ հարձակման հետևանքով են այս դեպքերը տեղի ունեցել։ 36-ից 8-ը կին են, 28-ը՝ տղամարդ, մոտ կեսը՝ 50-ից բարձր տարիքի է»,- նշեց Բեգլարյանը։ Նա նշեց, որ լայնածավալ թիրախավորում է տեղի ունեցել մոտ 130 բնակավայրի ուղղությամբ։ Շուրջ 7800 անշարժ գույք է վնասվել, 1300-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի մեքենա։ ՄԻՊ-ը հայտնեց, որ նախնական հաշվարկով՝ բազմաթիվ բնակավայրերում այսօրինակ հարձակումներն ու հրետանու կիրառումը հանգեցրել են ֆինանսական լուրջ կորուստների, որի ճշտումները դեռ կատարված չեն։ Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերն Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը ծանր հրթիռներով և ԱԹՍ-ներով: Բեգլարյանի խոսքով՝ հրթիռակոծության և օդային հարվածների հետևանքով Ստեփանակերտում և Շոշ համայնքում տուժել են քաղաքացիական անձինք, քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել է մեծ նյութական վնաս: 

Ներկայիս ռազմաճակատային գծի հետ չենք համակերպվի. Արծրուն Հովհաննիսյան

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ. Մնացականյան

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. «Մերան» պաշտոնաթերթ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia