33-ամյա կինը դիպել է ընթացող գնացքին և մահացել
May 5, 2022
1 min read

Մայիսի 4-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը ժամը 11.55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը՝ միացրել է ազդանշանային շչակը, սակայն նա չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը՝ դիպել է գնացքին, ինչի հետևանքով մահացել է: Նախապատրաստվում են նյութեր:




Comments