top of page
ԼՐԱՀՈՍ
Search

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում


Երեսուներեք անհետ կորած երեխա է հայտնաբերվել հունվարին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի բաժնի կողմից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ՀԴԲ-ի հայտարարությանը:

«Կորած հրեշտակներ» կոդային անվանման ներքո գործողությունը մեկնարել է հունվարի 11-ին: Հայտնաբերված 33 երեխաներից ութը ենթարկվել է սեռական շահագործման:

Գործողության ընթացքում երկու երեխա մի քանի անգամ է վերադարձվել, հայտնել են ՀԴԲ-ից՝ նշելով, որ հաճախ են պատահում դեպքեր, երբ փրկված զոհերը վերադառնում են մարմնավաճառության կամավոր, կամ ուժի գործադրմամբ, խարդախության կամ հարկադրանքի միջոցով:

Գործողության ընթացքում հայտնաբերված զոհերից մի քանիսը նախկինում ենթարվկել է սեռական շահագործման եւ համարվել անհետ կորած, ասվում է հայտարարության մեջ:

Գործողության արդյունքում մարդկանց առեւտրով զբաղվելու մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել պետության կողմից, ինչպես նաեւ մեկնարկել է մի քանի ուրիշ հետազոտություն, նշում են ՀԴԲ-ից:

Մի քանի փրկված անչափահաս եղել է ձերբակալված պայմանական վաղաժամ ազատման ռեժիմը խախտելու համար, կողոպուտի կամ այլ զանցանքների հատկանիշներով: Հայտարարության համաձայն՝ մեկ երեխա դարձել է ծնողների առեւանգման զոհ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page