Արմեն Վերդյանը ռուս խաղաղապահների մոտ է. շուտով կփոխանցվի հայկական կողմից. Արցախի ՄԻՊ
Dec 29, 2021
1 min read

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մոլորված և ադրբեջանցի զինվորականների կողմից վերահսկվող տարածք հայտնված Արմեն Վերդյանին: Այս առնչությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»:




Comments