Search

31-ամյա կինը ծննդաբերությունից 5 օր անց մահացել է․ ԱՆ


ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է․ «Մայիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:

Նշենք, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»։

Փաշինյանի հրաժարականի պահանջին այս պահի դրությամբ միացել են Հայաստանի հետևյալ համայնքները

Բահրեյնը թույլ չի տա Պաղեստինի գրավյալ տարածքում արտադրված իսրայելական ապրանքների ներմուծումը

Ռուս խաղաղապահները ապահովել են Հայաստանից շուրջ 32 000 փախստականների վերադարձը Ղարաբաղ

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Գերմանացի գործարարները մերժում են ԱՄՆ պատժամիջոցները «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ

Ռուստամ Մուրադովը հանդիպել է մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ

Ինքը ձախողել է, չի կարողացել. Իշխան Սաղաթելյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: