3 օրում փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձ
Jun 27, 2022
1 min read

Հունիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զորավան, Պռոշյան և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 7 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Comments