top of page

3-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

Jan 16, 2020
1 min read

3-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են 2019 թվականի 4-րդ եռամսյակում կատարված աշխատանքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության և պատրաստության, մարտական հերթապահության, թիկունքային ապահովման, ռազմական տեխնիկայի և սպառազինության, զինվորական կարգապահության վերաբերյալ, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիներ։ Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողներին խրախուսել է պատվոգրերով, լավագույն ստորաբաժանումներին` փոխանցիկ դրոշներով և հավաստագրերով։

 
 
 

Comments


bottom of page