Search

3-4 բալ ուժգնության երկրաշարժ Շիրակի մարզում. այն զգացվել է Սարագյուղ և Բավրա գյուղերում



Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 10:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում`2-3 բալ ուժգնությամբ:

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png