Search
3-րդ զորամիավորումում անցկացվել է դաշտային երթ

3-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մայիսի 14-ին կատարել են դաշտային երթ: Ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, անձնակազմը հանձնել է նորմատիվ վարժությունների ստուգարք: Ամրակցված սպառազինության ու ռազմական տեխնիկայի տիրապետման հմտություններն ու պատրաստվածության աստիճանը գնահատվել է բարձր: