top of page

21 գծային շտապօգնության ավտոմեքենա` մարզերին

Sep 3, 2020
2 min read

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել ՈւԱԶ տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։ Առաջնային համարելով մարզերի համաչափ զարգացումը, նաև հիմք ընդունելով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը Հայաստանում` առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային ծառայությունների նյութատեխնիկական բազայի բարելավումը` հեռավոր գյուղական բնակավայրերի բնակչությանը սպասարկող շտապ բժշկական օգնության ծառայությունների մատչելիության, տեղանքի ռելիեֆին համապատասխանող, ամենագնաց և բարձր անցողունակություն ունեցող անհետաձգելի բուժօգնության համար նախատեսված տրանսպորտային միջոցներով ապահովման համատեքստում։ Նշենք, որ շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող բնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով։

Մեքենաները մարզային բժշկական կազմակերություններին բաշխվելու են հետևյալ կերպ.

1. Արարատի մարզ, «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,

2. Վայոց ձորի մարզ, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,

3. Կոտայքի մարզ, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,

4. Արագածոտնի մարզ, «Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ապարանի բժշկական

կենտրոն» ՓԲԸ ` 1 հատ,

5. Լոռու մարզ` «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Տաշիրի

բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,

6. Շիրակի մարզ` «Արթիկի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարալիկի

առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,

7. Գեղարքունիքի մարզ` «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ` 1 հատ, «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,

8. Սյունիքի մարզ` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Կապանի բժշկական

կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,

9. Տավուշի մարզ` «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Իջևանի բժշկական

կենտրոն» ՓԲԸ` 1 հատ, «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ` 1 հատ,

«Այգեձորի առողջության կենտրոն» ՊՈԱԿ` 1 հատ, «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՓԲԸ` 1 հատ:

 
 
 

Comments


bottom of page