top of page

2024 թվականին Վրաստանը պատրաստվում է դիմել ԵՄ-ին լիարժեք անդամակցելու համար

Jun 27, 2021
1 min read

2024 թվակլանին Վրաստանը պատրաստվում է դիմել ԵՄ-ին լիարժեք անդամակցելու համար եւ 60-65 տոկոսով կատարել Ասոցիացիայի մասին համաձայնագիրը, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որը նվիրված է փաստաթուղթը ստորագրելու յոթամյա տարելիցին, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Համաձայնագիրը ստորագրելուց յոթ տարի հետո երկիրը գրանցել է նշանակալի առաջընթաց ԵՄ ինտեգրման հարցում հստակ շոշափելի արդյունքներով եւ օրենսդրական ու ինստիտուցիոնալ մակարդակներում ԵՄ ստանդարտներին մոտեցմամբ: «Եվրոպական Միության հետ ասոցիացիայի համաձյանագիրը, որը ներառում է ազատ առեւտուրը, նոր ազդակ է տվել Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ ներառյալ Վրաստանից ազգային արտադրանքի արտահանման ավելացումը (15 տոկոս) եւ ԵՄ-ն դարձել է Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերը (24 տոկոս)»,-ասվում է հայտարարության մեջ: Համաձայնագիրը նաեւ օգնել է բարեկավել Վրաստանում ներդրումային կլիման ներդրումների եւ արտադրության միջոցով: Զարգացման նոր մակարդակի վրա է հայտնվել նաեւ էներգետիկ համագործակցությունը ԵՄ-ի հետ. 2016 թվականից Վրաստանը միացել է Եվրոպական էներգետիկ միությանը: Զգալի չափով մեծացել է Վրաստանին ուղղված ԵՄ-ի օգնությունը. վերջին յոթ տարվա ընթացքում այն գերազանցել է 1 միլիարդ եվրոն: Ըստ համաձայնագրի՝ աստիճանաբար ավելանում է ԵՄ-ի ֆինանսական օգնության ծավալը, որն ամեն տարի կազմում է 120-130 միլիոն եվրո միայն երկկողմանի ձեւաչափում, իսկ Վրաստանը հավելյալ մասնակցում է տարբեր տարածաշրջանային օգնության ծրագրերում բազմակողմանի ձեւաչափով: 2014 թվականի հուլիսի 27-ին Եվրամիությունն ու Վրաստանը ստորագրել են համաձայնագիր ասոցիացիայի մասին, որի անբաժանելի մասն է ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ գոտու մասին համաձայնագիրը: 2017 թվականի Եվրամիության հետ վիզաների չեղարկումը թույլ է տվել Վրաստանի քաղաքացիներին կենաչափական անձնագրերով մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ 6 ամիսը մեկ անգամ 90 օր ժամկետով:

 
 
 

Comments


bottom of page