top of page

2023-ին Արցախի ԱԳՆ-ին ուղղված ծախսերը կրճատվել են շուրջ 170 մլն դրամով

  • Anews
  • Nov 28, 2022
  • 1 min read

ree

Նոյեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ներկայացվել են ԱԳՆ, զբոսաշրջության, հանրային հեռուստառադիոընկերության, «Ազատ Արցախ» թերթի 2023 թվականի բյուջեները: ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը նախ անդարադարձել է 2022-ի բյուջեին, որտեղ պահպանման ծախսերը կազմել են 714 մլն 332 հազար դրամ: 2023 թ.-ին պահպանման ծախսերը 169,5 մլն-ով կնվազեն, ինչը պայմանավորված է արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերի նվազմամբ: Զբոսաշրջության բյուջեն ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: 2023 թվականին ոլորտի բյուջեն նախատեսված է 33,5 մլն. դրամի չափով, որն ուղղորդվելու է ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ու զարգացման ծրագրերին: ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2023 թվականի բյուջեն պլանավորված է 446 մլն. 600 հազ. դրամի չափով, որի 86,5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը: Նոր տեխնիկայի ձեռքբերման համար նախատեսվում է 2 մլն. դրամ: «Ազատ Արցախ» թերթի բյուջեն անփոփոխ է մնացել՝ 106 մլն. 503 հազ. դրամ, որից 80 մլն. 649 հազ. դրամը կազմում է աշխատավարձի ֆոնդը: 8 մլն դրամ ապահովվելու է սեփական եկամուտների հաշվին: Պատգամավորները հարցադրումներ են ուղղել զեկուցողներին:

 
 
 

Comments


bottom of page