2023 թ. փետրվարին 210 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ-ից հայտնում են, որ 2023 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 210 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առաջադրվել է շուրջ 70.4 մլն դրամի չափով տուգանք:
Comments