Search

2023 թվականից Հայաստանում նոր հարկային համակարգ կգործի խտանյութի եւ մոլիբդենի արտահանման համար

2023 թվականի հունվարի 1-ից կդադարեցվի պղնձամոլիբդենի խտանյութի եւ մոլիբդենի արտահանման վրա պետական ​​տուրքի կիրառումը եւ ռոյալթիի նոր համակարգ կներդրվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 5-ին Հայաստանի կառավարության նիստին։ Ռոյալթիի տոկոսադրույքի հաշվարկման բանաձեւը վերանայվել է, որպեսզի մինչեւ 10 տոկոս շահույթ ապահովող ընկերությունների համար հարկային բեռը չբարձրանա, իսկ 10 տոկոսից բարձր եկամտաբերությամբ ընկերությունները սկսեն վճարել լրացուցիչ 15 տոկոս։ Համակարգի նպատակն այն է, որ, հաշվի առնելով մետաղների համաշխարհային գները, հարկային բեռը խնդիր չդառնա ընկերությունների գործունեության շարունակականության ապահովման առումով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ հարկային նոր համակարգը թույլ կտա ընկերություններին շարունակել բնականոն զարգացումը եւ պահպանել աշխատատեղերը նույնիսկ ցածր գների պայմաններում, իսկ մետաղների բարձր գների պայմաններում այն պետ​​բյուջե լրացուցիչ հարկային մուտքեր կապահովի։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png