2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով
Jan 18, 2022
1 min read

Հայաստանում 2022 թվականի հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Գործող օրենքում համապատասխան փոփոխությունները հավանության են արժանացել հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում։ Փոփոխությունների նպատակը կանխիկ դրամաշրջանառության նվազեցումն է։ Նախագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի տարածքում ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման եւ այլ գործարքների վճարումը կիրականացվի անկանխիկ եղանակով։ Այսպես, գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով։ Ընդ որում, տվյալ շեմը տարեցտարի կնվազի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից այն կհասնի 20 հազար դրամ ցուցանիշի։




Comments