top of page

2022 թվականի բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը

Jan 1, 2022
1 min read


Կառավարությունը 2022 թվականին ավելի քան 80%-ով կավելացնի գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններին հատկացվող փողը։ Կառավարության էջում հրապարակված տեսանյութում հաղորդվում է, որ ծրագրերին ուղղվող ընդհանուր բյուջեն կկազմի 30 մլրդ դրամից ավելի։ «10 տարվա դադարից հետո վերանայվել է ոլորտում աշխատողների բազային աշխատավարձը։ Փոփոխությունը գործելու է հունվարի 1-ից»,- ասվում է տեսանյութում։ 2022 թվականի ընդհանուր բյուջեն 2021-ի հետ համեմատ ավելի է մոտ 10%-ով․ բյուջեում առաջնային են կապիտալ ծախսերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 
 
 

Comments


bottom of page