top of page
Search

2022-ին շահագործման է հանձնվել 1229 շենք՝ 322 հազար քմ տարածքով


2022-ին Հայաստանում գրանցվել է աննախադեպ աճ՝ 12,6 տոկոս. այդ թվում շինարարության ոլորտը էական աճ է գրանցել. Շինարարության ծավալը 2022-ին կազմել է 541.1 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 12.5%-ով: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում իր ելույթում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«2022 թվականին շահագործման է հանձնվել 1229 շենք՝ 322 հազար քմ տարածքով, որը նոր Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է և աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 17.9 %»,-ասաց նա:

Քերոբյանը հիշեցրեց, որ պետությունը հիպոթեկային վարկերի սուբսիդավորման միջոցով աջակցում է կառուցապատողներին, որի ներքո կառավարությունը 2022-ին 40 մլրդ դրամի վարկային տոկոսների սուբսիդավորում է իրականացվել:

«Տնտեսության արդիականացման ծրագրի ներքո կառուցապատող ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումները և հոսքագծերը: 2022-ին 15.8 մլրդ դրամի 322 պայմանագրով շինարարական ընկերությունները սարքավորումներ են ձեռք բերել, որը տնտեսության արդիականացման ծրագրի ընդհանուր պորտֆելի 21.6 %-ն է կազմում:

Վերջին աշխարաքաղաքական, բնապահպանական և սեյսմիկ իրադարձությունները մեզ հանգեցնում են այն խորը համոզմանը, որ մենք բոլորս միասին պետք է էապես փոխենք աշխատանքների ստանդարտները՝ անցում կատարելով ավելի բարձր չափորոշիչների, քանի որ ռիսկերը և պահանջներն էապես փոխվել են»,-ասաց նախարարը:

 
 

Comments


bottom of page