top of page
Search

2022-ին Երևանում ստերջացվել է 3673 շուն, պատվաստվել 2272-ը, քնեցվել՝ 852-ը. քաղաքապետարան




Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է կենդանասերներին, քննարկել թափառող շների հետ կապված խնդիրները՝ աշխատանքի թափանցիկությունից, օրենսդրական փոփոխություններից մինչև կացարանների կառուցում: Համայնքային իշխանությունը վստահ է՝ համակարգային մոտեցման դեպքում, խնդիրը հնարավոր կլինի լուծել: Քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկայում ընդլայնել թափառող կենդանիների կացարանի տարածքը: «Մի հատվածում ուզում ենք բաց կացարան լինի, վանդակներն ավելի մեծ լինեն, որ մի վանդակում մի քանի կենդանի կարողանա ապրել: նաեւ տարածքը բաց լինի թե վազելու, թե խաղալու համար»,-ասվում է տեսանյութում:Քաղաքապետարանի տարածած տեսանյութում ասվում է, որ Երեւանի թափառող կենդանիների կացարանում այսօր պահվում է 83 շուն: Կենդանասերները հարց են բարձրացրել, թե տարեկան քանի կենդանի է ստերջացվում, քանիսը՝ քնեցվում ու ինչ հիմնավորմամբ: Նշվեց, որ 2022-ին 3673 շուն է ստերջացվել ու պատվաստվել 2272 շուն, վերապատվաստվել 549-ը, քնեցվել՝ 852-ը:

0 comments

Comments


bottom of page