Search

2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան


2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», - ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ին պարենի համաշխարհային շուկաներում, կարելի է սպասել, որ պայմանավորված էր կովիդի եւ դրա հետեւանքով նաեւ արժեշղթաների որոշակի վերադասավորումներով ամբողջ աշխարհում. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քիչ տարբեր է, մի քիչ կապ ունի տարածաշրջանային աանորոշությունների հետ, մեր հիմնական մատարարողների կանոնավորության հետ: Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք միջինժամկետ ժամանակահատվածում գնահատականներ տալու լինենք, այսինքն գնանք 3-5 ամիս առաջ եւ հետո հետ նայենք, կտեսնենք, որ այդ խնդիրներից շատերը ինքնակարգավորվել են»,-ասաց ֆինանսների նախարարը:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png