top of page
ԼՐԱՀՈՍ
Search

2021թ. բանակում ինքնասպանությունների թիվն ավելացել է. օմբուդսմեն


2021թ. բանակում ինքնասպանությունների եւ ինքնավնասման դեպքերի թիվն ավելացել է, ինչի մասին վկայում է նաեւ վերջին ողբերգական դեպքը։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա նշել է, որ օմբուդսմենը պարբերաբար հանդես է գալիս այս թեմայի վերաբերյալ զեկույցներով։ «Գրիգորյանը տեղեկացրել է, որ քննարկվել է զինվորական օմբուդսմեն մտցնելու հարցը։ «Ներկա պահին ես անհրաժեշտ եմ համարում ավելի շատ ռեսուրսների ներդրումը մարդու իրավունքների պաշտպանի գործող ինստիտուտի հնարավորությունների զարգացման գործում, իսկ հետո արդեն մտածել առանձին գրասենյակ ստեղծելու մասին »,- ավելացրել է նա։ Հիշեցնենք, որ մայիսի 11-ին զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Արգիշտի Եղյանի դին։ Հարուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով՝ Եղյանն ինքնասպան է եղել։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page