top of page

2021-ին ԵԱՀԿ-ի աջակցությամբ կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում

Feb 19, 2021
1 min read

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ փետրվարի 19-ին, տեսահանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․-ի ընթացքում կիսատ թողնված ծրագրերը, ինչպես նաեւ ուրվագծվել են 2021թ․ անելիքները։

«2021թ․ ընթացքում ԵԱՀԿ-ի փորձագիտական աջակցությամբ կավելացվեն խորհրդարանի վերահսկողական մեխանիզմները եւ կառուցվածքային բարեփոխումներ կիրականացվեն ուժային գերատեսչություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page