top of page

2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող. ՊԵԿ

Jul 26, 2021
1 min read

2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող: Այս մասին Anews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։ Բիզնեսին մոտիվացնելու և փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ն այս տարի իրականացրել է կարևոր փոփոխություն։ Այս փոփոխությամբ Հայաստանում ամեն տարի ապրիլի 19-ին կնշվի Հարկ վճարողի օրը, միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողների համար սահմանվել են մի շարք բարելավումներ։

 
 
 

Comments


bottom of page