top of page

2021 թ-ին ԱԱՏՄ-ն իրականացրել է 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում

Jan 7, 2022
1 min read

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2021 թ-ին ամբողջ հանրապետության տարածքում խստացված կարգով իրականացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: ԱԱՏՄ մասնագետներն ընդհանուր առմամբ կատարել են 54 147 ստուգայց, բացահայտել՝ 6103 խախտում, նշանակված տուգանքի չափը կազմել է 30 մլն 850 հազար դրամ։ Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․ Երևանի տարածքային կենտրոն՝ 28 610 ստուգայց, 1574 խախտում, 193 նախազգուշացում, 347 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 8041 ստուգաց, 3858 խախտում, 116 նախազգուշացում, 54 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Հարավային տարածքային կենտրոն՝ 6787 ստուգայց, 213 խախտում, 159 նախազգուշացում, 78 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Արևելյան տարածքային կենտրոն՝ 5635 ստուգայց, 142 խախտում, 13 նախազգուշացում, 77 ՎԻՎ արձանագրություն/տուգանք, Արևմտյան տարածքային կենտրոն՝ 5074 ստուգայց, 316 խախտում, 273 նախազգուշացում, 145 ՎԻՎ արձանագրություն/տուգանք։ Նշենք, որ առավել շատ խախտումներն արձանագրվել են մանրամեծածախ առևտրի օբյեկտներում՝ 2240 հատ, և հանրային տրանսպորտում՝ 1333 հատ։ Ամանորից հետո Տեսչական մարմինը վերսկսել է խստացված ստուգայցերը։ Հիշեցում Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ նախազգուշացում կամ տուգանք՝ 100-300 հազար դրամի, իսկ 1 տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

 
 
 

Comments


bottom of page