Search

2021-ի 11 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 816 հազար զբոսաշրջիկ

2021 թվականի 11 ամիսներին 816 660 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից «Sputnik Արմենիային» հայտնել են, որ հիմնականում հոսքը եղել է Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից: Մասնավորապես, ՌԴ-ից Հայաստան է այցելել 375930 մարդ, Իրանից՝ 85310, Վրաստանից՝ 57713 եւ ԱՄՆ-ից՝ 30494 մարդ: Զբոսաշրջության առումով ամենահաջող ամիսը եղել է օգոստոսը, երբ Հայաստան է ժամանել 143168 զբոսաշրջիկ։ Ամենապասիվը հունվարն է. այդ ամսին մեր երկիր է այցելել 23345 մարդ։ Նշենք, որ 623 662 մարդ օդային ճանապարհով է հատել սահմանը, 187 731 մարդ եկել է ավտոմեքենայով, իսկ 5267 մարդ օգտվել է երկաթուղուց:

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png