2021-ին սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով․ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախաարարությունը մի շարք վիճակագրական տվյալներ է հրապարակել․ 2021թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.8%: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. ծառայություններ՝ +7.8%, առևտրի շրջանառություն՝ +7.5%, շինարարություն՝ +7.4%, արդյունաբերական արտադրանք՝ +3.3%: Դիտարկվող ժամանակահատվածում գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.1% անկում: 2021թ.-ի դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 24.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 9.9%-ով: Հարկ է նշել, որ 2021թ.-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով: