2020-ի ընթացքում դատարանները ստացել են 6470 քրեական գործ. Ռուբեն Վարդազարյան

Առաջին ատյանի դատարաններում մենք ունենք քրեական գործ քննող 61 դատավոր, քաղաքացիական գործ քննող 86 դատավոր, վարչական գործ քննող 24 դատավոր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ հավելելով, որ դատարաններում ծանրաբեռնվածությունն զգալիորեն աճել է:
«2020-ի ընթացքում դատարանները ստացել են 6470 քրեական գործ: 2019-ին այդ թիվը եղել է 5139: Եթե 6470 գործը բաժանեք 61 դատավորի, կտեսնեք ծանրաբեռնվածության աստիճանը:
31 256 միջնորդություն ենք ստացել միջդատական վարույթի կատմամբ վերահսկողություն իրականացնելու ոլորտում: Սա ավել է նախորդ տարվանից 9558-ով: 175 940 քաղաքացիական գործ է ստացվել, որը նախորդ տարվանից ավել է 5523-ով: Արբիտրաժային գործերի թիվը 2020-ին կազմել է 9870:, որը նախորդ տարվանից ավելի է 6780-ով»,-ասաց Վարդազարյանը:
ԲԴԽ նախագահը նկատեց, որ վարչական վերաքննիչ դտարանում այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը, որ այսօր դատական նիստը հետաձգվում է եւ հաջորդ նիստը նշանակվում է արդեն 2022 թվականին: