top of page

2020 թվականին ԵՄ տնային տնտեսությունները մեկ անձի հաշվով 70 կգ սնունդ են թափել

  • Anews
  • Oct 26, 2022
  • 1 min read


2020 թվականին Եվրամիության տնային տնտեսությունները մեկ անձի հաշվով 70 կգ սնունդ են թափել, ինչը 27 անդամ երկրներում սննդի թափոնների կեսից ավելին է կազմում, հայտնել է Եվրոստատը: Միությունում սննդի թափոնների ընդհանուր քանակը նույն տարում մեկ անձի համար հասել է 127 կգ-ի։ 2020 թվականի սկզբին տարածաշրջանում մոտ 447,7 միլիոն մարդ է ապրել։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության՝ սննդամթերքի գլոբալ թափոնները կազմում են ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 8-10 տոկոսը, եւ սպառողական սննդի թափոնների հարցի լուծումը խնդիր է մնում ԵՄ-ում եւ ամբողջ աշխարհում: Եվրոստատը հայտնել է, որ տնային տնտեսություններին բաժին է ընկնում ԵՄ-ում COVID-19 համավարակի առաջին տարվա ընթացքում սննդի բոլոր թափոնների 55 տոկոսը, իսկ մնացած 45 տոկոսը գոյացել է սննդի մատակարարումների շղթայի այլ փուլերում: Երկրորդ տեղում սննդամթերքի եւ ըմպելիքների արտադրողներն են՝ մեկ անձի հաշվով 23 կգ թափոնով, եւ առաջնային արտադրությունը՝ 14 կգ թափոնով, հայտնում է Եվրոստատը։ 2020 թվականին ռեստորաններին եւ հասարակական սննդի հաստատություններին մեկ անձի հաշվով բաժին է ընկել 12 կգ սննդի թափոն կամ միությունում ընդհանուր թափոնների 9 տոկոսը, մինչդեռ մանրածախ առեւտուրը եւ սննդամթերքի այլ բաշխումը ամենաքիչն է ծախսել:

 
 
 

תגובות


bottom of page