Search

Իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ. Հրանտ Մարգարյան



Գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ուզում եմ նաեւ անդրադառնալ, այսպես կոչված, ներկուսակցական ընդդիմությանը, որը ընդհանուր մթնոլորտից ազդված՝ ունեցավ պահեր ու պարագաներ, ուր մոռացվեցին մեր ավանդույթները, մեր կարգն ու բարոյական հասկացությունները՝ ակամա ջուր լցնելով այլոց ջրաղացին։

Նախ կատարեմ մի հաստատում՝ ներկուսակցական ընդդիմությունը նույնքան դաշնակցական է ինչքան բոլորս ու դրանով թող մտահոգ լինեն հակադաշնակցական տարրերը եւ նվազ մտահոգ՝ անկեղծ շարքային-համակիրները։

Ապա՝ անցած երկար տարիներին ընդդեմի պայքարը հասկանալիորեն կենտրոնացված է եղել իմ անձի դեմ, սակայն մնացել է անպատասխան, որովհետեւ մենք մեզ թույլ չենք տվել հակականոնագրային, մեր բարոյական, ավանդական հասկացություններին հակառակ պատասխանել այդ արշավին, եւ արդյունքում ստեղծվել է մթնոլորտ, որից մենք չենք շահում։

Ինչպես ցանկացած շարքային-գիտակից դաշնակցական ես էլ՝ մշտապես իմ անձը ստորադասել եմ կուսակցությանը եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուժեղ եմ եղել Դաշնակցությամբ, խորիմաստ եմ եղել Դաշնակցությամբ, ամուր եմ եղել Դաշնակցությամբ: Իմ ամբողջ գործունեությունը եղել է կուսակցությանը միաձուլված, իբրեւ կուսակցության զինանշանի մի մասնիկ՝ հանուն Հայաստանի զինանշանի:

Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր, ինչպես վերը նշեցի՝ վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է:

Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում եւ կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը։

Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետեւ չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտություն է, որովհետեւ չեմ պարտվել, ոչ հոգնածություն է, որովհետեւ իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վե՛րջ»:

#ՀրանտՄարգարյան

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Մենք միշտ կլինենք ձեր կողքին, դուք մենակ չեք լինի. Յուրի Ջորկայեֆ

Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել

«Երբ մեկը մի կարծիք է հայտնում, Սովետաշենի հաչող շների պես հարձակվում են վրան». Վարդան Պետրոսյան

Ամերիկահայերը բողոքի ակցիա են անցկացնում Նյու Յորքում՝ բողոքելով մշակութային ցեղասպանության դեմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը

ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել` բանակցությունները շարունակել ԵԱՀԿ ՄԽ խմբում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: