top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԲՈԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ «ԳԻՏԱԿԱՆ» ՍՊԱՆԴԸ



Ազգը գրում է. ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է այն հանդեսների անունները, որոնք կառույցի համար ընդունելի են, եւ որտեղ տեղ գտած ուսումնասիրությունները կարող են համարվել գիտական: Գիտաշխատողներն այդ որոշումն ավելի շատ գիտության հանդեպ արհամարհանք են համարում, քանՙ խելքին մոտ, գոնե մի քիչ: Ըստ որոշմանՙ գիտական չեն համարվում նաեւ այնպիսի պարբերականներ ու հանդեսներ, որոնք, մեղմ ասած, տասնամյակներ շարունակ իրենց ուսերի վրա են կրել գիտական աշխատանքները տպելու պարտականությունը, այդ թվումՙ «Բազմավէպը»: Ավելինՙ Ս. Գոգյանի դուքանը, որպես գիտական հանդես, վերապահումներով է ընդունել, օրինակ, «Ցեղասպանագիտական հանդես» «Բանբեր Երեւանի համալսարանի», «Բանբեր հայագիտության» եւ այլՙ նմանաբովանդակ հանդեսները:

Երեք հարց է առաջանում

ա. Վերապահմամբ գիտական հանդեսը համարելը ո՞րն է

բ. Ո՞վ է Գոգյանին նշանակել այդ պաշտոնին

գ. Նշանակողը ե՞րբ է պատրաստվում նրան հեռացնել աշխատանքից ու նոր, ստեղծված քաոսային իրավիճակը շտկելու ունակ նախագահ նշանակել:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page