top of page

Ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճան

Jan 9, 2019
1 min read

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում այսօր հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով:

Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 
 

Comments


bottom of page