Search

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Հայաստանում ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությանը և զարգացման ծրագրերին։

Վարչապետի պաշտոնակատարը, ողջունելով «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության գործունեությունը մեր երկրում, նշել է, որ կառավարությունը խրախուսում է օտարերկրյա ներդրումների շարունակական ներգրավումը Հայաստանի տնտեսությունում և կառավարման առաջադեմ մշակույթի ներդրումը:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների կողմից բնապահպանական և աշխատանքային չափանիշների պահպանման կարևորությունը: Գյունթեր Պիլարսկին, կարևորելով Նիկոլ Փաշինյանի նախանշած ստանդարտների դերը, նշել է, որ ընկերությունը շարունակաբար աշխատում է գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

#ՔրոնիմետՄայնինգ #ԲադենՎյուրթեմբերգ #Զանգեզուր #ԳյունթերՊիլարսկի

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia