top of page

Աստղիկ Ավետիսյանը Գեղարքունիքի մարզում առաջադրվել է պատգամավորի թեկնածու

Nov 18, 2018
1 min read


Հայաստանում նոր իրավիճակ է, և կանանց համար՝ նպաստավոր պայմաններ: «ՄԵՆՔ» դաշինքի կողմից թիվ 8 ընտրատարածքում՝ Գեղարքունիքի մարզում, առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարի կողմից ստացել եմ առաջարկ՝ մասնակցել ընտրություններին, մտածելուց, ծանրութեթև անելուց հետո՝ համաձայնել եմ: Ինքնուրույն անցած իմ ճանապարհը, գիտելիքների շարունակական ձեռքբերումը, հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցությունը, տարբեր բնագավառներում փորձի կուտակումը թույլ են տալիս վստահորեն ընտրել այս ճանապարհը: Ինձ համար շատ կարևոր է, որ ԱԺ ամբիոնից հնարավորություն կունենամ ներկայացնել Սևանի ավազանի` իմ սիրելի մարտունեցիների, վարդենիսցիների, գավառցիների, ճամբարակցիների և սևանցիների բարձրաձայնած խնդիրները: Հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով, որոնք նպաստելու են մեր երկրի զարգացմանը:

 
 
 

Comments


bottom of page