Search

Գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ ք



Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է սակագնային քաղաքականությունը: Նա, անդրադառնալով ներքին շուկայում վաճառվող էլեկտրական էներգիայի գործող սակագներին, ընդգծել է, որ էլեկտրաէներգիայի միջին վաճառքի սակագինը 39.9 դրամ/կՎտժ է, որից 11.6 դրամը կամ 29.2% ՀԷՑ-ի շահույթն է:


Զեկուցողը ներկայացրել է նաեւ էլեկտրաէներգիայի վաճառքի միջին սակագնի դինամիկան՝ ըստ տարիների, գործող սակագնի կառուցվածքը: Խոսելով ոլորտում ներդրումային քաղաքականությունից ու կորուստներից՝ զեկուցողը նշել է, որ վերջին տարիներին ընկերությունն այն իջեցրել է 2%-ով:

ՀԷՑ ընկերության տնօրենը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են գործող սակագնային մեթոդաբանության փոփոխությանը, ՀԷՑ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի չափերին, կորուստների նվազեցմանը, շահութաբերության մակարդակին, Երեւանի ՋԷԿ-ի վերազինմանը, սնանկացած ձեռնարկությունների եւ բնակչության անհուսալի պարտքերի ուղղությամբ պետության քայլերին:

#գազ #էլեկտրաէներգիայ #քննիչհանձնաժողով #էներգետիկենթակառուցվածքներ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia