top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանը՝ կրկին վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին



Նախորդ առաջադրման ժամանակ ես չհասցրի ասել այն ամենը, ինչը կցանկանայի ասել,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱԺ-ում վարչապետի ընտրության երկրորդ փուլի ժամանակ ինքը կրկին առաջադրվելու է որպես վարչապետի թեկնածու:

«Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց: Չեմ բացառում, որ նաև տնտեսական ներկա իրավիճակի և զարգացման ռազմավարությանն անդրադառնալու, նաեւ այլ քաղաքական նկատառումներով առաջադրվեմ վարչապետի թեկնածու»,-ասաց նա: Առաջադրումների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, իսկ ԱԺ նիստը կայանալու է նոյեմբերի 1-ին: Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 31-ի նիստում վարչապետի թեկնածու էր առաջադրվել Նիկոլ Փաշինյանը, սակայն չէր ընտրվել: Եթե երկրորդ փուլում էլ նա չընտրվի վարչապետ, ապա խորհրդարանը պետք է լուծարվի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ: Իսկ եթե խորհրդարանն այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, ապա ԱԺ լուծարումը օրակարգից դուրս կգա կամ առնվազն կհետաձգվի

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page