top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ Զ



Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակահատվածում ոչ մի փաստաթղթով չի կարող խոսքի ազատությունը, տեղեկատվության տրամադրման ազատությունը սահմանափակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով սահմանափակվելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ «Արմեն Աշոտյանը թող սահմանված կարգով դիմի աշխատակազմին և կստանա պատասխան, թե փաստաթղթի իրավական հիմքը որն է»,- նշեց Արման Եղոյանը՝ պարզաբանելով, որ դեռ Արմեն Աշոտյանի կողմից հարցում չեն ստացել: Կարգի մեջ նշվում է, որ զանգվածային լրատվամիջոցներին տրվող պարզաբանումներում, հարցազրույցներում, հայտարարություններում արտահայտվող դիրքորոշումները պետք է համընկնեն ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ, չհակասեն կառավարության ծրագրին և ռազմավարական ուղղություններին:

Նշված է նաև, որ հրապարակային ելույթներ, հարցազրույցներ տալուց առաջ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել տվյալ ոլորտում կամ թեմայի շուրջ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ձեռք բերված պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և կատարած աշխատանքը, ընդ որում՝ պահանջվում է, որ կարգը խստագույնս պահպանվի: Անդրադառնալով դիտարկմանը, թե նշված կետերը խոսքի ազատության սահմանափակման մասին չեն խոսում արդյոք, գուցե նախարարները կամ աշխատակիցները որևէ հարցի վերաբերյալ այլ կարծիք ունեն, չպե՞տք է այն արտահայտեն, Արման Եղոյանն ասաց, որ խոսքը նախարարներին չի վերաբերում: «Շրջաբերականի մեջ, եթե նայեք, խոսքը վերաբերում է առանց վերադասի հետ համաձայնեցնելու դեպքերին. վերադասը նույն նախարարն է: Չի կարող վարչության պետը իր գործունեության մեջ հակասել քաղաքականություն որոշող պաշտոնյայի որոշումներին: Որտե՞ղ եք նման բան տեսել: Կառավարությունը ԱԺ չէ: Մենք խոսում ենք պետական կառավարման համակարգի մասին: Կայացվում է քաղաքական որոշում, և այդ քաղաքական որոշումն իրականացվում է համապատասխան օղակների կողմից: Համապատասխան օղակը չի կարող չկատարել վերադասի հրամանը՝ անկախ նրանից, թե ինչ կարծիք ունի: Սա պետական կառավարման համակարգ է»,- շեշտեց նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե այլակարծության հետ կապված խնդիր է առաջանում, գուցե իրեն էլ վերադասը ինչ-որ բան է ասում, որի հետ համակարծիք չէ, դրա մասին հրապարակային արտահայտվելու իրավունք չունի՞, Արման Եղոյանն ասաց. «Ես այս հարցի վերաբերյալ նաև քաղաքական հայտարարություն կանեմ այն մասին, թե խոսքը կոնկրետ որ խումբ պաշտոնյանների մասին է: Այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, թե ում է վերաբերում խոսքը: Եվ եթե որևէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում՝ կոռուպցիա քարոզել, իրենք չարաչար սխալվում են, չի լինելու նման բան: Այդ պաշտոնյաներին եթե թվում է, որ իրենք, մնալով կառավարությունում, կարող են առիթից օգտվել և շարունակել կոռուպցիա քարոզ անել, կրկնեմ՝ չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել: Նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»: Անդրադառնալով հարցին, թե կառավարության, նախարարությունների մի շարք աշխատակիցներ լրատվամիջոցների հետ զրույցում կամ տեղեկատվություն տրամադրելիս են կոռուպցիա քարոզում, Արման Եղոյանն ասաց, որ քարոզչությունը տեղի է ունենում քաղաքական հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների ընթացքում` բաց և քողարկված: Վարչապետի մամուլի քարտուղարն ասաց, որ նման կարգի անհրաժեշտություն առաջացել է հենց այս խնդրից ելնելով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page