top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում



Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-21-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.60C (2005 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.90C (1982 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվություն.
Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2018 թվականի կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվությունը սպասվում է 240-250ց/հա, Լոռու մարզում՝ 300-310 ց/հա, Գեղարքունիքի մարզում՝ 200-210 ց/հա:

են պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:

0 comments
bottom of page