top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին հետևել են Երևանի փոխքաղաքապետն ու ԱԶԲ Կենտր


Հունիսի 10-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը և Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր վարչության տնօրեն Ուերներ Լեյփակը, բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսայնի հետ այցելել են Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատված:


Տեղում ներկայացնելով ծրագրի ընթացքը և մանրամասն ծանոթացնելով արդեն իսկ իրականացված աշխատանքներին, այդ թվում շինարարության ժամանակ ձեռնարկվող անվտանգության միջոցառումներին՝ պատասխանատուները վստահեցրել են, որ ճանապարհը կառուցվում է միջազգային սահմանված չափորոշիչներին համապատասխան:

Աշխատանքներին ծանոթանալուց հետո Ուերներ Լեյփակն իր գոհունակությունն է հայտնել շինարարական աշխատանքների որակից, տեմպերից և իրականացվող վերահսկողությունից՝ ընդգծելով անվտանգության միջոցառումներին միտված աշխատանքների կարևորությունը: Ուերներ Լեյփակը նաև համոզմունք է հայտնել, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետում:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page