Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ



Մեզ հասած տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր Կոտայքի մարզպետը հավաքել է համայնքապետերին, դպրոցի տնօրեններին, մարզպետարանի աշխատակազմին, հրաժեշտ է տվել եւ հեռացել մարզպետարանի շենքից:

Նա իր խոսքում նաեւ շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ աշխատանքի համար: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք մարզպետ Կարապետ Գուլոյանի քարտուղարուհուն՝ Տաթեւիկին:

Նա հաստատեց ինֆորմացիան, սակայն հորդորեց զանգարհարել լրատվության բաժին:

Ի դեպ, մեր աղբյուրը մեզ հայտնեց, որ Կարապետ Գուլոյանը հույս է ունեցել, որ պաշտոն կառաջարկեն, սակայն դա տեղի չի ունեցել, եւ ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել: Մարզպետի հրաժեշտից հուզվել են նաեւ որոշ համայնքի ղեկավարներ:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2015թ.-ի ապրիլի 2-ին։

#Կոտայքիմարզպետ