top of page

ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվությունը

May 8, 2018
4 min read

Առողջապահության ոլորտում անցած մեկ տարի յոթ ամսվա ընթացքում իրականացված ռազմավարական ծրագրեր ևկատարված այլ աշխատանքներ

Ա. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ` 3 ՓՈՒԼՈՎ

Նպատակը`

  • ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում,

  • մարդակենտրոն մոտեցում,

  • ծառայությունների որակի վերահսկողություն։

1-ին փուլ`

  • 2017թվականի հոկտեմբերի 1-ից ներդրվել է սոցփաթեթի շուրջ 100,000 շահառուի բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում։ Արդյունքում` շահառուները սպասարկվում են իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։

  • 2017թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018թվականիմայիսի1-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 54,703 բժշկական ծառայություն (1 մլրդ 697 մլն ՀՀ դրամ արժողությամբ, վիրաբուժական ծառայությունների կշիռն ավելացել է 32%-ով)։

2-րդ փուլ`

  • Սոցփաթեթի շահառուների ծրագրի դրույթների իրականացման արդյունքների վերլուծությամբ նախապատրաստվել է բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ավելի քան 612,000 բնակչության բժշկական սպասարկումը նույն մեխանիզմով։

3-րդ փուլ`

  • Բնակչության բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգը մշակվում է։

2. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Նպատակը`

  • պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում։

  • Մշակվել են բժշկական կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների կենտրոնացման փուլային մեխանիզմներ։

  • Մշակվել է առաջնային օղակում լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացման նպատակով առողջապահության նախարարության կողմից դեղերի առավելագույն գներ սահմանելու մեխանիզմ՝ հիմք ընդունելով միջինացված ցուցանիշը:

Արդյունքում`պետական բյուջեի միջոցների մինչև24% տնտեսում:

  • Հիվանդանոցային օղակում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը առաջարկվել է իրականացնել կենտրոնացված կարգով:

  • Բարեփոխման առաջին փուլում ընդգրկվել է սրտի անոթների վիրահատության «Stent for Life» ծառայությունը: Գնման ընթացակարգերն ամփոփված են։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է պետական միջոցների մինչև 35% տնտեսում:

  • Պատվաստանյութերը, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերը ձեռք են բերվում մրցակցային ձևով` բաց մրցույթներին մասնակցում են նաև միջազգային ընկերությունները։

  • 2017 թվականի համար պետական միջոցներից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի համար տրամադրված գումարից տնտեսվելէ շուրջ 156 մլն ՀՀ դրամ:

3. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

Նպատակը`

  • պետական բյուջեի միջոցների, տարածքների, վարչատնտեսական անձնակազմի և մահճակալների արդյունավետ օգտագործում։

  • Օպտիմալացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառուցվածքը։

  • Երևանում միավորվել է 2 հոգեբուժարան։

  • ՀՀ ԱՆ ենթակայության 1 ՊՈԱԿ և 1 ՓԲԸ միավորվել են ՀՀ ԱՆ այլ կառույցների,

  • 2 ՓԲԸ լուծարվել է։

  • Կատարվել է ՀՀ աշխատակազմի և ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության կառուցվածքի փոփոխություն:

  • Արդյունքում խնայվել է 1,8 մլրդ ՀՀ դրամ, ազատվել՝ 40.000 քմ տարածք։

Բ. ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿ

4. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ, ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Նպատակը`

  • Բուժման ելքերի և բուժսպասարկմանորակի ապահովում, որի արդյունքում`

1) որակի չափանիշների սահմանում,

2) ապացուցողական բժշկության գերակայության, բժշկական

նույնական ծառայությունների ապահովում,

3) բժշկի պաշտպանվածության ապահովում։

  • Նախատեսվել է 5 տարվա ընթացքում ունենալ 1,150կլինիկականուղեցույց, պացիենտիվարմանգործելակարգևընթացակարգ կամտարեկան՝ 200 փաստաթուղթ:

  • 2017թվականինմիջազգայինլավագույնփորձիհիմանվրաթարգմանվելևտեղայնացվելէ 320 կլինիկականուղեցույց, պացիենտիվարմանգործելակարգևընթացակարգ։Դրանցմեծմասըթվայնացվումէ։

  • 2018թվականին սահմանված 200-իցավելի քան 40-նարդենիսկ պատրաստէ։

5. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նպատակը`

  • Ազգային լաբորատոր համակարգի ձևավորում և զարգացում, որի արդյունքում`

  1. հանրային առողջապահական և կլինիկական լաբորատոր ծառայությունների կանոնակարգում միջազգային ժամանակակից մոտեցումներով,

  2. որակի արտաքին գնահատման ծրագրերի ներդրում,

  3. ռեֆերենս լաբորատորիաների ինստիտուտի ձևավորում։

  • 2017-2018 թվականներին Միջազգային փորձագետի խորհրդատվությամբ և համագործակցությամբ, ստեղծվածմասնագիտական խմբի կողմից իրականացվել է ազգային լաբորատոր համակարգի գնահատում։

  • Մինչև 2019 թվականը նույն համագործակցությամբ կձևավորվի միջազգային առողջապահական կանոններին համահունչ համընդհանուր լաբորատոր ցանց,

  • 2018-2019 թվականներին կներդրվեն լաբորատոր որակի կառավարման և կենսանվտանգության համակարգեր, լաբորատոր հետազոտությունների որակի արտաքին գնահատման ծրագրեր՝ կույր-թեստերի միջոցով,

  • Կխթանվի միջազգային լաբորատոր համագործակցությունը,

  • Գործող լաբորատորիաները տարին մեկ անգամ միջազգային հավաստագրում կանցնեն։

6. ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Նպատակը`

  • Դեղերի օգտագործման վտանգների և վնասակար ազդեցության նվազեցում:

  • Հակամանրէային դեղերի անկանոն օգտագործման արդյունքում առաջացած կայունության հետևանքով մահացության նվազեցում:

  • Կեղծ և ժամկետանց դեղերի ներկրման և սպառման կանխում։

  • Արատավոր երևույթների` ի դեմս դեղերի նշանակման համար դրամական պարգևատրման պրակտիկայի կանխում:

  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մշակվել և շրջանառության մեջ է դրվել ՀՀ կառավարության 13 որոշման նախագիծ, որից 6-ն ընդունվել է։

  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող դեղերի բաց թողնման կարգի հիմքում դեղատոմսում դեղի հիմնական ազդող քիմիական նյութի նշումն է, որպեսզի հիվանդը կաշկանդված չլինի ըստ իր գրպանի ընտրություն կատարելու գործում:

  • Նոր կարգը միտված է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։

  • Վերահսկողություն կսահմանվի դեղերի, հատկապես` հակաբիոտիկների օգտագործման նկատմամբ։

  • Շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժման արդյունավետությունը բարձրացնելու, դիաբետի հետագա բարդությունները կանխարգելելու նպատակով 2017 թվականին ձեռք է բերվել երկարատև ազդեցության ինսուլինային անալոգ Գլարգին դեղը։

  • 2017 թվականին հաստատվել է Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային (PIC/S) անդամակցությանն ուղղված ծրագիրը։ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային անդամակցումը կտա մի շարք հնարավորություններ, այդ թվում` Հայաստանի դեղարտադրողների կողմից արտադրանքի ազատ արտահանման խոչընդոտների նվազում։

  • 2018 թվականի ընթացքում կներդրվի էլեկտրոնային դեղատոմսը։

Հայաստանը կունենամիջազգային արդի պահանջներին համապատասխան լաբորատոր համակարգ:

Գ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ


7. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Նպատակը`

  • անհատի առողջական վիճակի ամբողջական և ճշգրիտ վիճակագրություն՝ սկսած ծննդյան օրվանից,

  • բժշկական և առողջապահական բոլոր գործողությունների հաշվառման միջոցով կառավարչական որոշումների հնարավորություն։

Համակարգի ամբողջական ներդրումը կհանգեցնի`

  • ծրագրայինապահովմամբ ախտորոշման,

  • ոչանհրաժեշտդեղերինշանակմանկրճատման,

  • առանցթղթաբանությանբժշկության,

  • բժշկականսխալինվազեցման։

  • 2017թվականինհամակարգն ինտեգրվել է բնակչության ազգային ռեգիստրին։ Ստեղծվել է բժիշկ-մասնագետների և բժշկական կազմակերպությունների ռեգիստր։

  • 2017թվականի մայիսից պետական պատվերով իրականացվող և սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական ծառայությունների վճարումներն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ ներբեռնված տվյալների համաձայն։

  • Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական ծրագրերում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կլինիկականուղեցույցների, պացիենտիվարմանգործելակարգերիևընթացակարգերի մշակման ուսուցում։

  • 2018թվականինհամակարգն ինտեգրվել էշտապ օգնության էլեկտրոնային համակարգին։

  • Մշակվել են ուսումնական նյութեր առողջապահական համակարգի բոլոր օգտագործողների համար անվճար դասընթացներ կազմակերպելու նպատակով:

  • 2018թվականիննախատեսվում է շուրջ 2,000 համակարգչի ձեռք բերում, 15,000 բուժաշխատողի ուսուցման մեկնարկ։

8. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՂԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Նպատակը`

  • Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակումառողջապահական ծառայությունների արդյունավետության և մատչելիության բարձրացում,

  • Առաջնային օղակի բժիշկների հեղինակության և պատասխանատվության բարձրացում,

  • առկա միջոցներով ավելի մեծ արդյունքների ապահովում,

  • բժիշկների աշխատավարձի ձևավորման նոր մեխանիզմի ներդրում։

  • Մշակվել է Առողջության առաջնային պահպանմանօղակի բարեփոխման հայեցակարգ, համաձայն որի`

2) Ֆիքսված աշխատավարձը կձևավորվի կցագրված բնակչության կանխարգելիչ զննումներով (100% ընդգրկվածությամբ) և դիսպանսեր հսկողությամբ։

  • սպասարկվող բնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելում,

  • պատվաստումների ընդգրկվածության, ինչպես նաև ուռուցքային, սրտանոթային և թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների վաղ հայտնաբերման ցուցանիշներ,

  • ուռուցքային հիվանդությունների I-ին և II-րդ փուլերում հայտնաբերում,

  • թերապևտիկ հիվանդների 70-75% դեպքերում առաջնային օղակում բուժում,

  • բուժման օպտիմալ արժեքի և տևողության ապահովում։

  • Մինչև 2018 թվականի ավարտը ԱԱՊ համակարգի բժիշկներըկաշխատեն ամբողջովինէլեկտրոնային առողջապահության համակարգով,

  • Լիովին կներդվեն ԱԱՊ օղակի կլինիկական ուղեցույցները և ընթացակարգերը,

  • Թերապևտիկ հիվանդների 75%-ի բուժումը կկազմակերպվի տնային պայմաններում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարում,

  • Հոգեկան առողջության և պալիատիվ բժշկության գործառույթներըկտեղափոխվեն ԱԱՊ օղակ։

  • Նախատեսվում էԱԱՊ օղակում տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժմանծառայություններիամրապնդում և զարգացում։

9. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ 1,000 ՀԻՎԱՆԴԻ ԲՈՒԺՈՒՄ

  • Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված Սովալդի դեղով մեր երկրում իրականցվել է հեպատիտ Ց-ով 1,000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր։ Արդյունքները գոհացնող են։

10. ԿԱՏԱՐԱԿՏԻ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

  • Մշակվել և ներդրվել է «Առողջ աչքեր» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 2017 թվականից տարեկան կատարել կատարկտի անվճար (ներառյալ ոսպնյակի արժեքը) հավելյալ 3,000 վիրահատություն։

11. ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

  • Չինաստանի կառավարության հետ կնքված պայմանագրի շրջանակում 2018 թվականին Հայաստանին կտրամադրվի շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ։

  • 2017թվականին ձեռք է բերվելշտապբուժօգնության 10 մեքենա` հագեցվածշտապևանհետաձգելիբժշկականօգնությանհամարնախատեսվածժամանակակիցսարքավորումներովուպարագաներով, այդթվում` շարժականարհեստականշնչառությանսարքավորումևդեֆիբրիլյատոր։Լեռնայինբնակավայրերիհամար նախատեսված մեքենաներըսեփականությանիրավունքովտրամադրվելենՍյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններին։

 
 
 

Comments


bottom of page