top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգևատրվել պետական համակարգի աշխատակիցներ


Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու եւ ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգևատրվել պետական համակարգի աշխատակիցներ:ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը և արհեստավարժությունը նախապայման ստեղծեցին, որպեսզի արարողությունը բարձր գնահատականի արժանանա ինչպես երկրի քաղաքական ղեկավարության, այնպես էլ միջազգային կառույցների ու հյուրերի կողմից:Արա Սաղաթելյանը մասնավորապես ընդգծել է, որ խորհրդարանն ունի իրավիճակը կայունացնող առաքելություն, ինչը հատկապես կարևոր է այս շրջանում՝ փաստելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը քաղաքական ուժերից անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մարմին է և անկախ քաղաքական հանգամանքներից պարտավոր է շարունակել լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված և ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում:Շնորհակալություն հայտնելով կատարված եւ կատարվող աշխատանքների համար՝ Արա Սաղաթելյանը հավելել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը, լինելով ապաքաղաքական մարմին, անկախ յուրաքանչյուրի անձնական մոտեցումներից եւ համակրանքից, պետք է շարունակի ապահովել հավասար պայմաններ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համար:







0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page