top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Քննարկումները նպաստում են մասնագիտական համաձայնության ձեռքբերմանը.Հարություն Մանգոյան



ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը«Վարդանանց» ՆԲԿ-ում թեմատիկ կլոր սեղան-քննարկման էր հրավիրել շուրջ 30 մասնագետի։ Քննարկման առարկան Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության կողմից մշակված «Ստամոքս-աղիքային ուղու էնդոսկոպիկ միջամտությունների անզգայացման գործելակարգն» էր։

Մասնակիցները ներկայացնում էին Երևանի հինգ խոշոր բուժկենտրոնները, որտեղ լայնորեն կիրառվում են էնդոսկոպիկ միջամտություններ։ Ներկա են գտնվել նաև փորձառու բժիշկ էնդոսկոպիստներ։

Հարություն Մանգոյանը հակիրճ ներկայացրել է առաջարկվող փաստաթղթի արդիականությունը և հիմնական դրույթները։ Ծավալված քննարկման և հարց ու պատասխանի ժամանակ լուսաբանվել են անզգայացման վայրի ընտրությանը և նախապատարաստմանը, ընթացքի և հետմիջամտական վերահսկողությանը, պացիենտի անվտանգությաըն և մասնագետի իրավական պաշտպանվածությանը վերաբերողև այլ հիմնհարցեր։ Հատուկ կաևորվել է բժիշկ-էնդոսկոպիստի հետ շարունակական համագործակցության խնդիրը։ Արդյունքում կատարված առաջարկների և դիտողությունների շնորհիվ փաստաթուղթը լրամշակվել է։ Դրա լրամշակված, վերջնական տարբերակը հաջորդիվկներկայացվի մասնագիտական հանրությանը։

ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի կողմից կազմակերպվող նմանատիպ պարբերական քննարկումները նպատակ ունենհնարավորինս նպաստելու մշակվող և մշակված փաստաթղթերի բոլոր դրույթների վերաբերյալ մասնագիտական համաձայնության ձեռքբերմանը և նրանց իրազեկմանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page